Հասարակություն

Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհը միջին նորոգման կենթարկվի

ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին առաջիկա օրերի ընթացքում կմեկնարկեն Հ-30/Մ-4/ -Ճամբարակ-/Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները։

Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը միջին նորոգման կենթարկվի 40, 6 կիլոմետր երկարությամբ և 290 հազար 630 քառակուսի մետր մակերսով։ Եվս 7991 քառակուսի մետր մակերսով ասֆալտեբոնյա շերտ կտեղադրվի մուտքերում և իջատեղերում։

Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի միջին նորոգման ծրագրի նախնական արժեքը կազմում է 2 միլիարդ 485 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 1 միլիարդ 688 միլիոն դրամ։

Ծրագրով նախատեսվում է բնակավայրերի ներսում ասֆալտբետոնյա հին շերտի հեռացում ֆրեզման միջոցով ու նոր շերտի տեղադրում՝ 5 սանտիմետր շերտով, իսկ մնացած հատվածներում՝ փոսային նորոգմամբ կամ գործող ծածկի վրա ասֆալտբետոնյա նոր շերտի տեղադրում։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել 2024 թվականի ընթացքում։

Ճանապարհի ասֆալտետոնյա ծածկը միջին նորոգման ենթարկելուց հետո կիրականացվեն գծանշման աշխատանքներ։
Ճանապարհի միջին նորոգման աշխատանքները բաժանված են 4 չափաբաժինների։

Երկու չափաբաժիններում շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Վասպուրականի ՃՇՇ» ԲԲԸ-ն, մյուս երկու չափաբաժիններում՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Էկո Բիլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։