Հասարակություն

Բախվել են Ford-ն ու Iveco մակնիշի գազ տեղափոխող բեռնատարը

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի սննդի կետից դեպի Իջևան քաղաք տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 80-րդ կմ-ի մոտակայքում բախվել են Ford մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1990 թ.) և Iveco մակնիշի գազ տեղափոխող բեռնատարը (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1983 թ.)․ շարունակելով ճանապարհը՝ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոբաքից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք։

Շտապօգնության աշխատակիցները բեռնատարի վարորդին տեղում ցուցաբերել են բուժօգնություն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։