Հասարակություն

Որքա՞ն գումար է 2025-ի բյուջեով նախատեսվում հատկացնել ՊՆ-ին

2025թ․ պետբյուջեից պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 664 մլրդ 653,4 մլն դրամ, որը 2024թ․ համեմատ ավել է 110 մլրդ 754.9 մլն դրամով. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ֆինանսների նախարարությունից։

Գերատեսչությունից նշել են, որ աճը պայմանավորված է կապիտալ բնույթի ծախսերի ավելացմամբ:

Նշենք՝ սեպտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2025թ․ պետբյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, թե 2025-ին կկրճատի պաշտպանության և անվտանգության ծախսերը գրեթե 7%-ով։ 

Հայկ Մագոյան