Հասարակություն

Հանրային լողափերում մահացության դեպք չի գրանցվել. լողասեզոնը փակվել է

Ամառային հանգստի ևս մեկ սեզոն անցյալում է: Սևանա լճի ավազանում և հարակից տարածքներում ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված ծառայությունը։ Այն իրականացվում էր պարեկային մեքենաների, նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում։

Դրոնով եռալեզու իրազեկում, մոտորանավակներով շրջայց, համակարգված եւ արդյունավետ աշխատանք. փրկարարների ու պարեկների համագործակցությունը ստացված է՝ ունենք դեպքերի կտրուկ անկում։

Կարող ենք նաև արձանագրել, որ հասարակական կարգն ու հանգստացողների անվտանգությունը բարձր պատասխանատվությամբ պահպանելու արդյունքում ուժեղացված ծառայության ընթացքում հանրային լողափերում մահացության դեպք չի գրանցվել: