Հասարակություն

Ալեն Սիմոնյանը կմասնակցի՞ Մայր տաճարի վերաօծման արարողությանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս հայտարարել էր, թե Կանադա այցի պատճառով չի կարողանա մասնակցել Մայր տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնեքի արարողություններին։ Սակայն այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի՝ Կանադա սեպտեմբերի 25-30-ը նախատեսված այցը չի կայանա։ 

Radar Armenia-ն փորձեց պարզել՝ Սիմոնյանը մասնակցելու՞ է Մայր աթոռի կազմակերպած արարողություններին, թե ոչ։ Սակայն խորհրդարանից փոխանցեցին, որ հարցը քննարկվում է, և այս պահին որոշում չկա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին տեղի կունենա Մյուռոնօրհնեքի, իսկ սեպտեմբերի 29-ին՝ Մայր տաճարի վերաօծման արարողությունները։

Հայկ Մագոյան