ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հրազդան գետի կիրճի վրայով անցնող Նոր Հաճնի կամուրջը։ Կամրջի ամբողջ երկարությունը 640մ է, լայնությունը` 14,5մ (երթևեկելի մաս և մայթեր՝ 1,5+11,5+1,5): Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա և ձախափնյա էստակադաներից, մետաղական թռիչքային կառուցվածքից:
Կամրջի բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 121մ է: Կամուրջը երկհարկանի է: Ստորին հարկով անցնում է երկաթուղին, իսկ վերին հարկով՝ ավտոճանապարհը։
Հիմնանորոգման շրջանակում երթևեկելի մասից հանվում է վերին շերտը, որը վերականգնվելու է ասֆալտբետոնե նոր շերտով։ Թռիչքային կառուցվածքների և մայթերի վրա իրականացվելու է նաև ջրամեկուսացում, կառուցվելու է դրենաժային համակարգ, կատարվելու են ներկման և այլ աշխատանքներ։