Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Արմավիր համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր.
Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցում.
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը շուրջ 169,5 մլն դրամ է, որից 30%-ը հատկացնում է Կառավարությունը, 70%-ը համայնքի մասնաբաժինն է:
Շինարարական աշխատանքներն ավարտված են:
Ծրագրի արդյունքում իրականացվել է նոր շատրվանի պատերի և հատակի կառուցում՝ երկաթբետոնե մոնոլիտ կոնստրուկցիայով՝ 91.42 քմ, երեսպատում բազալտե սալիկներով և երեսքարերով 207.34 գծմ, 42.29 քմ, ջրահեռացման համակարգի կառուցում բետոնե առվակով (26.85 քմ) և խողովակներով (554.5 գծ.մ), շատրվանի սարքավորումների տեղադրում և լուսաձայնային համակարգի անցկացում։
Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի մայթերի բարեկարգում և կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի կառուցում.
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը՝ 41, մլն դրամ է, որը ֆինանսավորվելու է 30% կառավարության, 70% համայնքի համաֆինանսավորմամբ:
Շինարարական աշխատանքներն ավարտված են:
Ծրագրի արդյունքում իրականացվել է Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի բազալտե և բետոնե եզրաքարերի քանդում և տեղադրում՝ 63.2 գծմ, կանաչապատ տարածքների ոռոգման նպատակով անցկացվել է նոր պոլիէթիլենային խողովակներով ջրագիծ՝ 2900 գծ.մ երկարությամբ, կենտրոնական հրապարակից մինչև Երևանյան փողոց՝ ընդգրկելով որոշ հատվածներ Աբովյան և Սայաթ-Նովա փողոցներից։