2018-2024թթ. ընթացքում հիմնանորոգվել է շուրջ 850 կմ համայնքային փողոց. Radar Armenia-ին հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրի շրջանակներում 2018-2024թթ. իրականացվել է շուրջ 850 կմ համայնքային փողոցների հիմնանորոգման նորոգման աշխատանքեր՝ շուրջ 68 մլրդ դրամ ընդհանուր արժեքով»,- նշված է հարցման պատասխանում:
Ըստ այդմ`
- 2018թ.՝ 31 կմ
- 2019թ.՝ 112 կմ
- 2020թ.՝ 164 կմ
- 2021թ.՝ 184,5 կմ
- 2022թ.՝ 170,8 կմ
- 2023թ.՝ 200 կմ
ՏԿԵՆ-ից նաև տեղեկացրել են, nր 2024 թվականի ճանապարհաշինական աշխատանքների արդյունքները կամփոփվեն 2025 թվականի սկզբին:
Հայկ Մագոյան