Հասարակություն

«Վարդաշեն» ՔԿՀ-ում ցուցադրվել է «Վարպետը» անիմացիոն ֆիլմը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր մշակութային միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Ավետիք Իսահակյանին։

Հիմնարկ էին այցելել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, աշխատակիցներ Ցողիկ Նազարյանը և Կարինե Փիրումյանը։

Միջոցառման շրջանակներում ազատազրկված անձանց համար ցուցադրվել է «Վարպետը» անիմացիոն ֆիլմը, որում հենց Իսահակյանը զրույցի միջոցով պատմում է իր կյանքի և գործունեության, ինչպես նաև ժամանակաշրջանի մասին, ֆիլմում ներկայացվում են նաև թանգարանային որոշ նմուշներ։

Ազատազրկված անձինք մեծ հետաքրքրությամբ դիտել են ֆիլմը, իսկ ավարտին թանգարանի անձնակազմը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրել է մեծ բանաստեղծի գրքերից։