Հակակոռուպցիոն դատարանից հերքել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հայտարարությունը, թե պաշտոնաթող նախագահը այսօրվա դատական նիստի վերաբերյալ ծանուցում չի ստացել։
Radar Armenia-ի հետ զրույցում հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանն ասաց, որ դատարանը Ռոբերտ Քոչարյանին պատշաճ ծանուցել է.
«Դատարանը Ռոբերտ Քոչարյանին պատշաճ ծանուցել է, սակայն հետադարձ որևէ ծանուցում դեռ չի ստացվել, որպեսզի հասկանանք, թե ինչն է խնդիրը»։
Հիշեցնենք՝ հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է «Մարտի 1»-ի գործի քննությունը։ Դատարան են ներկայացել Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը։ Քոչարյանն այսօրվա նիստին չէր մասնակցում. նա արտերկրում է։
Հայկ Մագոյան