Հասարակություն

«Մարտի 1»-ի գործի քննությունը սկսվելու է զրոյից

«Մարտի 1»-ի գործով իրավական որակումը փոխվելու է, համապատասխան որոշում է ներկայացվելու դատարանին և մեղադրյալներին․ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց գործը քննող դատախազը։

Ըստ նրա՝ «Մարտի 1»-ի գործի քննությունը սկսվելու է զրոյից. «Դեռ չենք հասել խափանման միջոցների հարցի քննությանը, դա էլ է սահմանված ընթացակարգով»,- ասել է նա

Հիշեցնենք՝ հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է «Մարտի 1»-ի գործի քննությունը։ Դատարան են ներկայացել Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը։ Ռոբերտ Քոչարյանը դատարան չի ներկայացել։