Հասարակություն

ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանում՝ ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

«Խոր ցավով տեղեկացանք Իրանում` Խորասանում, ածխահանքի պայթյունի մասին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է վարչապետը X-ի իր էջում։ 

Հիշեցնենք, որ Իրանի Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով առնվազն 51 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել: 

Իրանի Հարավային Խորասան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել։