Հասարակություն

Opel-ը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

Սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհահատվածում՝ նոր կառուցված Հյուսիս-հարավ ճանապարհին Opel Astra մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու մեկ ուղևոր տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը։