Հասարակություն

Հանրապետական մաղթանք՝ Հայաստանի անկախության տոնի առիթով

Սեպտեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Հանրապետական մաղթանք։

Սրբազան արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով աղոթք բարձրացրեցին առ Աստված հայրենիքի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար։

Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։