Հասարակություն

Մայր Աթոռի միաբաններն այցելել են «Եռաբլուր»

Մայր Աթոռի միաբաններն այցելել են «Եռաբլուր»

Մայր Աթոռի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:

ՀՀ Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ։

Հոգևորականաց դասն աղոթք է բարձրացրել առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական