Հասարակություն

Դասային աստիճանի շնորհում և Մխիթար Գոշի մեդալով պարգևատրում՝ Անկախության տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝

Ø  Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանին շնորհվել է   արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ø  Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանին շնորհվել է   արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ø  Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը անկախության տոնի առթիվ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Ø  Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանը անկախության տոնի առթիվ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

 

                                        Հանրային կապերի բաժին