Հասարակություն

Մեքենան ընկել է Աղստև գետը, կա զոհ և վիրավոր

Սեպտեմբերի 20-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50-60 մետր բարձրությունից ընկել Աղստև գետը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս է բերվել գետից և տեղափոխվել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։