Հասարակություն

5 տարեկան երեխան եռման ջուրը թափել և այրվածքներ է ստացել

5 տարեկան երեխան եռման ջուրը թափել  և այրվածքներ է ստացել

Ստեփանավանում 5 տարեկան տղան գազօջախի վրայից կաթսայով տաք ջուրը անզգուշությամբ իր վրա լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ։

Radar Armenia-ն ՆԳՆ-ից տեղեկացավ, որ սեպտեմբերի 15-ին, ժ․12.17, «Ստեփանավան» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց տանը տաք ջուրը վրան թափելու հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային թերմիկ այրվածք 2-րդ, 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ ծնողի կողմից իրենց մոտ է տեղափոխվել 2019թ. ծնված տղա։

«Ոստիկանության Ստեփանավանի բաժնից մեկնած օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել է, որ տղան վնասվածքը ստացել է իրենց տանը՝ գազօջախի վրայից կաթսայով տաք ջուրը անզգուշությամբ իր վրա լցնելու հետևանքով: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին»։

 Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական