Հասարակություն

«Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է». Բաղրամյան

«Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է». Բաղրամյան

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ԱԺ-ում հայտարարել է, թե էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է։ Նրա խոսքով՝ սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 2016–23թթ. ընթացքում նախատեսվածի համեմատ 65 մլրդ-ով քիչ ներդրումներ են արվել: Ըստ նրա՝ ներդրումները 7 տարվա համար նախատեսված են եղել 233 մլրդ, որոնց շուրջ կեսը պետք է ուղղվեր սպասարկման որակի բարելավմանը․ «7 տարում ներդրումների ծավալները գրեթե պահպանվել են, այսինքն, նախատեսված 233 մլրդ-ից 230 մլրդ-ն իրականացել է: Սպասարկման որակի բարելավման ուղղությամբ 50%-ով՝ 65 մլրդ-ով, պակաս ներդրում է իրականացվել»,- ասել է նա:

Ըստ ՀԾԿՀ նախագահի՝ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ, որոնցից մեկը մեծաթիվ նոր սպառողներն են: Նոր սպառողների միացման ուղղությամբ նախատեսված 28 մլրդ-ի փոխարեն ուղղվել է 66.6 մլրդ, այսինքն, սահմանված թիվը գերազանցվել է մոտ 39 մլրդ-ով․ «Նոր սպառողների միացումը պարտադիր, առաջնահերթ իրականացվող ներդրում է: Դրանք ընդհանուր ռեսուրսից խլել են մոտ 39 մլրդ»,- ասաց Բաղրամյանը:

ՀԾԿՀ նախագահի կարծիքով՝ հաճախակի անջատումների հիմնական պատճառը համակարգի մաշվածությունն է․ «Փաստորեն, ռեսուրսները, որոնք ուղղվում են այդտեղ, նվազել են, քանի որ կանխատեսվող նոր սպառողների միացումներն են շատացել»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական