Հասարակություն

Շիրակում ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի հեղինակը ձերբակալվել է

Շիրակում ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի հեղինակը ձերբակալվել է

Սեպտեմբերի 20-ին Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը ներկայացել է ոստիկանություն։ Նա ձերբակալվել է, այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։ 

Ողբերական ավտովթարը տեղի էր ունեցել հուլիսի 26-ին՝ Գյումրի-Վանաձոր ճանապարհին։ Վթարի հետևանքով զոհվել էր 3 անձ, որոնք ընտանիքի անդամներ էին` ամուսիններ և նրանց 8 տարեկան տղան:

Հուլիսի 31-ին Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ BMW X3 3.01 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Տոնոյանը տեխնիկական տեսանկյունից թույլ էր տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչպես նաև՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ: Վթարից հետո նա հատել էր ՀՀ սահմանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական