ՍԴ անդամ, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե բողոքարկելու իր նկատմամբ կայացված դատավճիռը։
«Սա իմ դատավճիռը չէ, սա մեր երկրի արդարադատության հիմքից ևս մեկ քար հանելու ճանապարհին կատարված քայլ է»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։ Թովմասյանը հայտարարել է, թե դատարանում արդարադատություն չի իրականացվել. «Այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ։ Երբ դատավորը նիստին սկսում է քնել, ապա մոտավորապես քնած էլ կարող է այսպիսի վճիռ կայացնել։ Անհաղորդ էր ամբողջ գործընթացին, իրեն այն հետաքրքիր չէր, ի սկզբանե գիտեր՝ ինչ որոշում էր կայացնելու»։
Հիշեցնենք՝ դատարանը Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչեց 2 դրվագով, սակայն նա ազատվեց քրեական պատասխանատվությունից` գործի վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։