Հասարակություն

Պարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվեն

Պարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվեն

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումներ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի 11-րդ փողոց 8 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ կրթահամալիր կառուցելու նպատակով։

ՀՀ-ն կընդունի նաև Լոռի մարզի Սպիտակ համայնքի Հարթագյուղի 6-րդ փողոց 5 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը: Այն նույնպես կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ գյուղում կրթահամալիր կառուցելու նպատակով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական