Հասարակություն

1.9 մլրդ դրամ՝ «Ինժեներական քաղաք» ծրագրին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունը 1 մլրդ 940 մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաքի» ծրագրին։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ սա կարևոր ներդրումային ծրագիր է, որին հաջորդ տարի ևս 1 մլրդ դրամ կհատկացվի։ Գումարն անհրաժեշտ է շինարարական աշխատանքները վերջնական տեսքի բերելու համար. «Ձեռք կբերվեն համապատասխան լաբորատոր սարքավորումներ, և կկարգավորվի բիզնես աքսելետատորի շենքը»,- ասել է նա։

Նշվել է, որ 1 մլրդ 940 մլն դրամը կլինի նախավերջին հատկացումը՝ ուղղված «Ինժեներական քաղաք» ծրագրին և վերջին հատկացումը՝ 1,1 մլրդ դրամ էլ նախատեսված է 2025 թ. Պետբյուջեի նախագծով: ««Ինժեներական քաղաք»-ում նախատեսվում է ստեղծել ժամանակակից նոր ենթակառուցվածքներ, այդ թվում՝ նախագծման համար նախատեսված 5 թեմատիկ լաբորատորիաներ, ինչպես նաև հետազոտական կենտրոն, որը ծառայելու է կիբեռանվտանգության խնդիրների լուծման և կիսահաղորդիչների, օդատիեզերական, խելացի սարքերի և այլ արտադրությունների համար: Գործելու են նաև ուսումնական և կրթական կենտրոններ, գիտության տեխնոլոգիաների և տիեզերքի թանգարաններ, գրադարաններ»,- ասել է նախարարը:

Մխիթար Հայրապետյան նշել է նաև, որ «Ինժեներական քաղաք» 1-ում, եթե 2019 թվականին կար 80 աշխատատեղ, այս ներկայումս՝ 350-ն է. նրանցից 300-ը ինժեներներ են: Այս պահին այնտեղ ներկայացված է 22 ինժեներական ընկերություն: «Այստեղ, բացի այն գումարից, միջոցներից, որ Կառավարությունը հատկացրել է «Ինժեներական քաղաքի» կառուցման համար, 22 ընկերությունների կողմից մասնավոր ընկերությունների ներդրումը կազմել է 15 մլն դոլար»,- ասել է նախարարը՝ հավելել, որ «Ինժեներական քաղաք» 2-ում նախատեսվում է ունենալ 21 մասնավոր ընկերություն՝ իրենց առանձին շենքերով, և ևս համեմատաբար ավելի փոքր 25 ընկերություն տեղակայվելու է բիզնես աքսելերատորի շենքում: