Հասարակություն

Օդանավակայանում վիճաբանություն է եղել ուղևորի և ավիաընկերությունների աշխատակիցների միջև

Օդանավակայանում վիճաբանություն է եղել ուղևորի և ավիաընկերությունների աշխատակիցների միջև

Սեպտեմբերի 18-ի ժամը 16.15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի ստերիլ գոտում վիճաբանություն է:

Գծային բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև:

Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, ինչի պատճառով օդանավակայանի ստերիլ գոտում խաթարվել է բնականոն աշխատանքը:

Վիճաբանության երեք մասնակիցն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական