Հասարակություն

«Կողքի նստածը պետք է ասի՝ մի՛ ծխիր, եղբայր». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կողքի նստածը պետք է ասի՝ մի՛ ծխիր, եղբայր». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է օրենքների կիրառման հետևողականությանը։ Ըստ նրա՝ երբեմն շատ է շահարկվում, որ օրենքում մի բան է գրված, բայց իրականությունն այլ է։ Նա օրինակ է բերել հակածխախոտային օրենսդրությունը՝ ասելով, որ այն չի կիրառվում ու, դա փաստարկ բերելով, նշվում է, թե պետք է չեղյալ հայտարարել. «Մենք պետք է հետևողական լինենք մեր քաղաքականության մեջ»,- ասել է նա՝ հավելելով, որ հակածխախոտային օրենքի հիմնական նպատակը ծխողի համար անհարմարություն ստեղծելն է։

«Երկրում իրավակարգը միայն ոստիկանության վրա չի»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե քաղաքացին տեսնում է՝ մարդիկ օրենք են խախտում և ծխում, պետք է իրենք էլ կանխեն. «Կողքի նստած մարդը պետք է ասի՝ մի՛ ծխիր, եղբայր, անհարմարություն ես պատճառում»,- ասել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական