Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ «արևմտյան Նեղոսի» տենդի համաճարակային իրավիճակը հանդարտվում է․
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նվազում են թե թեստավորման տվյալները, թե դրանց դրական արդյունքները»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ իրենք այս նվազումը կանխատեսել էին.
«Առաջիկայում գրիպի սրացման սեզոնն է․ ուզում եմ առիթն օգտագործել և խորհուրդ տալ ռիսկային խմբի քաղաքացիներին, որ դիմեն պոլիկլինիկա և պատվաստվեն գրիպի դեմ»։