Հասարակություն

Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են, որ շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող 11կմ երկարությամբ նոր ճանապարհի կառուցման աշխատանքները։ Ճանապարհի կառուցումն իրականացվում է երկու փուլով։

Առաջին փուլում կատարվել են հաղային աշխատանքներ։ Երկրորդ փուլում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, երթեւեկելի մասը։ Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Երկու շարտ ասֆալտբետոնե ծածկն արդեն իսկ տեղադրվել է։ Ասֆալտապատումը շարունակվում է։

Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով՝ գծանշում, ճանապարհային նշաններ եւ այլն։ Ճանապարհը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։