Հասարակություն

«Չորրորդ անգամ պետք է գործի հարկադրանքի միջոցը». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի նախագծերի փաթեթի մասին խոսելիս անդրադարձել է վերջին պայթյուններին։ Նրա խոսքով՝ պետական մարմինները մինչ այդ իրենց գործառույթը իրականացրել են. «Այդ առումով սա մեզ համար մխիթարանք է, որ մենք օրենքով սահմանված գործառույթներն իրականացրել ենք»,- ասել է նա։

Վարչապետը, սակայն, նշել է, որ նման դեպքերում վարչական նախազգուշացման միջոց կարող է կիրառվել մի քանի անգամ, «բայց, օրինակ, չորրորդի կարիքը պետք է չլինի»․ «Որևէ մեկին եթե երեք անգամ մի բան ասելու անհրաժեշտություն է լինում, չորրորդ անգամ պետք է գործի հարկադրանքի միջոցը՝ նման բաները բացառելու համար»,- ասել է նա։