Հասարակություն

«Մեր նպատակն է Կապանի օդանավակայանը դարձնել միջազգային». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է ավիացիոն ոլորտում իրականացված աշխատանքներին։

Նախարարի խոսքով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած աշխատանքային խումբը բանակցում է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների հետ, և, պայմանագրի որոշ կետեր համաձայնեցնելով, փորձ է արվում ունենալ նոր ներդրումային ծրագիր, որը «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում կբերի մի շարք ենթակառուցվածքների բարելավմանը․

«Մեր թիրախն ու նպատակն է ունենալ այնպիսի պայմաններ, որ կարողանանք 10 մլն մարդ սպասարկել մեր օդանավակայաններում։ Մեզ համար չափազանց կարևոր են ներքին՝ դեպի Կապան չվերթները, որն արդեն շաբաթվա մեջ 3 անգամ կա։ Մեր նպատակն է Կապանի օդանավակայանը դարձնել միջազգային կամ տարածաշրջանային օդանավակայան, որը ոչ միայն թռիչքներ կիրականացնի դեպի Երևան, այլև հարևան երկրների հարակից որոշ քաղաքներ»,- ասել է նա։

Սանոսյանն ասաց, որ նոր ավիաուղիներ կան, ընդհանուր առմամբ, 45 ուղղությամբ, թարմացվել է նաև ավիապարկը. «Նոյեմբերին սպասում ենք Երևանի և Դելիի միջև կապին։ Ակտիվ աշխատանք ենք տանում դեպի Նյու Յորք և Լոս Անջելես ավիացիոն ուղիղ կապի հաստատման համար։ 2025թ. այդ ուղղությամբ արդեն արդյունք կունենանք»։

Մանրամասները՝ տեսանյութում