Հասարակություն

Իրանական առևտրի կենտրոնը պատրաստ է. էկոնոմիկայի նախարարություն

Իրանական առևտրի կենտրոնը պատրաստ է. էկոնոմիկայի նախարարություն

Իրանական առևտրի կենտրոնը պատրաստ է. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Ինչ վերաբերում է բացման ժամկետներին՝ նա նշեց, որ այդ մասին դեռ կտեղեկացնեն։ 

Radar Armenia-ի տեղեկություններով՝ առևտրի կենտրոնը գտնվում է Առինջում։

Հիշեցնենք՝ իրանական զլմ-ները գրել էին, որ արտերկրում Իրանի առաջին և ամենամեծ մշտական ​​առևտրի կենտրոնը՝ Հայաստանում իրանական առևտրի կենտրոնը, կբացվի հոկտեմբերի 1-ին, Իրանի Առևտրի խթանման կազմակերպության (TPOI) հետ համագործակցությամբ։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական