Հասարակություն

Պարեկների թիվը գաղտնի է պահվում

ՆԳՆ–ն գաղտնի է պահում Հայաստանում պարեկների թիվը։

Radar Armenia-ն հարցում էր ուղարկել ՆԳՆ՝ խնդրելով տրամադրել պարեկների, այդ թվում՝ ջրային պարեկների թիվը։Սակայն ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության տրամադրած պատասխանում նշված է, որ հայցվող տեղեկությունը դասվում է գաղտնի տեղեկատվության շարքին, ուստի տրամադրել հնարավոր չէ․

«Ի պատասխան Ձեր՝ 13.09.2024թ. գրության, տրամադրում ենք ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության տրամադրած պատասխանը, ըստ որի՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Տեղեկատվության տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն.»: 

ՀՀ ՆԳ նախարարի՝ 2024թ․ հուլիսի 12-ի ներքին գործերի նախարարության կողմից տնօրինվող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին թ․ 55-Լ հրամանով հաստատված հավելվածի 103-րդ կետի համաձայն՝ հայցվող տեղեկությունը դասվում է գաղտնի տեղեկատվության շարքին, ուստի այն տրամադրել հնարավոր չէ»,- նշված է ՆԳՆ-ի պատասխանում։ 

Հայկ Մագոյան