Հասարակություն

Աննա Մկրտչյանի հորը հրավիրել են դատախազություն

Աննա Մկրտչյանի հորը հրավիրել են դատախազություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը հրավիրվել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ դատախազությունում Մկրտչյանին պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրություններ են արվել, կազմվել է ամփոփագիր, որից հետո նրան սեպտեմբերի 24-ին հրավիրել են՝ բացատրություններ ներկայացնելու։

Այս գործով դատախազություն է հրավիրվել նաև պատգամավորի եղբայրը՝ Հայկ Մկրտչյանը, ընտանիքի այլ անդամներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական