Հասարակություն

Դատավոր Ադամյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Դատավոր Ադամյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

ԲԴԽ-ն մերժել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ ԱՆ միջնորդությունը։

«ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը դեմ է քվեարկել որոշմանը և ունի հատուկ կարծիք։ Որպես պարզաբանում ԲԴԽ-ն հարկ է համարում նշել, որ ըստ Արդարադատության նախարարի միջնորդության՝ դատավորի և գործով ամբաստանյալի պաշտպանի միջև եղած ընկերական հարաբերությունների պայմաններում դատավորը ինքնաբացարկ ունենալու պարտավորություն ունենալով այն չի կատարել, որն էլ հանգեցրել է վարքագծի կանոնների խախտման։ Սակայն խորհուրդը եկել է այն եզրահանգման, որ դատական քննության նշված փուլում գործով ամբաստանյալի պաշտպանի և դատավորի միջև առկա հարաբերությունների առնչությամբ անկողմնակալ դիտորդի մոտ դատավորի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանք, հետևաբար նաև դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմք առկա չի եղել»,-նշել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական