«Temu» առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ հղում անելով փորձագետ Լևոն Իսաջանյանի գրառմանը։
«Ես, ինչպես հասկանում, օնլայն առևտրի համար Հայաստանում օգտագործում են Temu պլատֆորմը։ Threat Actor-ը կարողացել է էքսֆիլտրացնել 87 միլիոն հաճախորդի տվյալ, որտեղ նշված է, որ այնտեղ կան հայաստանյան տվյալներ։ Ու, ոնց հասկանում եմ, արտահոսել է UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB: Կան այլ տվյալներ, որոնք գտնվում են հէշավորված վիճակում կամ այլ Boolean մակարդակում, ինչը հնարավոր չէ իդենտիֆիկացնել, մինչ չլինի ամբողջ տվյալների շտեմարանը»,- գրել է Լևոն Իսաջանյանը։