Նա նշել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները հրավիրվել են, սակայն բացի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից, մյուսները մասնակցության վերաբերյալ չեն պատասխանել։
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն անդրադարձել է մյուռոնօրհնեքի արարողությանն ու Մայր տաճարի վերաօծմանը իշխանություններին ուղղված հրավերին։
Նա նշել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները հրավիրվել են, սակայն բացի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից, մյուսները մասնակցության վերաբերյալ չեն պատասխանել։
Նա մեկնաբանել է նաև իշխանություն-եկեղեցի փոխհարաբերությունների այսօրվա վիճակի պայմաններում հրավերի նպատակահարմարությունը՝ նշելով, որ այդ հարցը քննարկվել է ամենաբարձր մակարդակով՝ գերագույն հոգևոր խորհրդում։ Ըստ նրա՝ իշխանություններին հրաժարականի հորդորն ու համազգային արարողություններին հրավիրելը պետք է տարանջատել։
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, թե գործուղման է մեկնելու, ինչի պատճառով չի մասնակցի Մայր տաճարի վերաօծմանը։