Հասարակություն

Երևան-Սևան ավտոճանապարհից բերման է ենթարկվել 15 անձ

Երևան-Սևան ավտոճանապարհից բերման է ենթարկվել 15 անձ

Երևան-Սևան մայրուղուց այսօր բերման է ենթարկվել 15 անձ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ ոստիկանությունից։ Նրանք ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար տարվել են ոստիկանության Կոտայքի բաժին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Երևան-Սևան մայրուղու Աբովյանի հատվածում լարված իրավիճակ էր. ՆԳՆ ոստիկանությունը փորձում էր ճանապարհի այդ հատվածին հարող տարածքի խանութների  ավտոկայանատեղիները փակել՝ տարածքում երկաթյա պատնեշներ դնելով, ինչը հարուցել էր տնտեսվարողների դժգոհությունը։

ՆԳՆ-ից մեկնաբանել են, որ այդպես ապահովում են ավտոճանապարհի բնականոն երթևեկությունը, երթևեկության մասնակիցների անվտանգությունը միջպետական ճանապարհի կողային հատվածում։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական