Հասարակություն

Հերթերի կառավարման նոր համակարգը ներդրվել է նաև մարզային բաժիններում (ՑԱՆԿ)

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության լիազորությունների տիրույթում մատուցվող հանրային ծառայությունների հերթագրման համակարգը` migration.e-gov.am-ը, վերագործարկվել է ինչպես Երևանում, այնպես էլ 18 մարզային ստորաբաժանումներում:

Հերթերի կառավարման հիբրիդային մոդելը լիարժեք հասանելի է Երևանի բոլոր 11 տարածքային ստորաբաժանումներում, ինչպես նաև` 19 մարզային ստորաբաժանումներում։ Մինչև տարեվերջ համակարգը ներդրված կլինի ՄՔԾ բոլոր տարածքային ստորաբաժանումներում:

Համակարգի հիբրիդային մոդելը նշանակում է, որ սպասարկումն իրականացվում է ինչպես առցանց հերթագրման, այնպես էլ տեղում՝ կտրոններով կենդանի հերթի տարբերակներով:

Ընդգծենք, որ առաջնահերթ սպասարկվում են առցանց հերթագրում ունեցողները, հետևաբար` առաջարկում ենք քաղաքացիներին մոտենալուց առաջ առցանց հերթագրվել։ Համակարգը ներդրված է հետևյալ մարզային բաժիններում.

  • Աշտարակի բաժին (Տիգրան Մեծի փող., 46 շենք)
  • Արտաշատի բաժին (Շահումյան փող., 20 շենք)
  • Մասիսի բաժին (Մարշալ Բաղրամյան փող., 30 շենք)
  • Վաղարշապատի բաժին (Կամոյի փողոց, 15 շենք)
  • Արմավիրի բաժին (Ջիվանու փող., 3 շենք)
  • Սևանի բաժին (Դեմիրճյան փող., 8 շենք)
  • Գավառի բաժին (Սայադյան փող., 91 շենք)
  • Մարտունու բաժին (Մյասնիկյան փող., 9 շենք)
  • Աբովյանի բաժին (Զորավար Անդրանիկի փող., 5 շենք)
  • Հրազդանի բաժին (Վանատուր թաղամաս, Հայ ֆիդայիների փող., 1 շենք)
  • Եղվարդի բաժին (Շիրակի փող., 2 շենք)
  • Վանաձորի 1 բաժին (Մխիթար Գոշի փող., 3 շենք)
  • Վանաձորի 2 բաժին (Ռուսթավիի փող., 1 շենք)
  • Գյումրի 1 բաժին (Շիրակացի 17)
  • Գյումրի 2 բաժին (Ղորղարյան 91/1)
  • Կապանի բաժին (Երկաթուղայինների փող., 4 շենք)
  • Գորիսի բաժին (Գրիգոր Նարեկացու փող., 3 շենք)