Հասարակություն

Կրակել են թ․ 42 երթուղու ավտոբուսի վրա

Կրակել են թ․ 42 երթուղու ավտոբուսի վրա

Սեպտեմբերի 12-ին Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թ․ 42 երթուղու ավտոբուսի վրա։

Radar Armenia-ն ՆԳՆ-ից տեղեկացավ, որ դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտեի Երևանի վարչության Շենգավիթի բաժին։

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասով և 334-րդ հոդվածի առաջին մասով վարույթ է նախաձեռնված, հանգամանքները պարզվում են։

«Այս պահի դրությամբ կատարողը հայտնի չէ»,- ասացին ՔԿ-ից։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական