Հասարակություն

Արմավիրում «Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի. նա մահացել է

Արմավիրում «Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի. նա մահացել է

Սեպտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Պ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Զվարթնոց գյուղի Թ. Թորոմոնյան փողոցում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 3-ամյա Ռաֆիկ Մ.-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական