Հասարակություն

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում․ կա զոհ և վիրավոր

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում․ կա զոհ և վիրավոր

Սեպտեմբերի 15-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Նիկոլայ Ս․-ն իր վարած Mitsubishi Airtrek մակնիշի ավտոմեքենայով Սվեռլով-Պրիվոլնոյե ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Նիկոլայ Ս․-ն և նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ժամը 06։00-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ Կարեն Մ․-ն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական