Միջազգային

«Կարող էինք զինել Ուկրաինային՝ պատերազմը կանխելու համար». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գերմանական FAZ պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ափսոսում է մինչև 2022 թվականը ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային ոչ բավարար օգնության համար:

«Ցավում եմ, որ ՆԱՏՕ-ի երկրները և ԱՄՆ-ն ավելին չեն արել, որպեսզի ավելի շուտ ամրացնեն Ուկրաինան: Մենք կարող էինք շատ ավելին անել»,- ասել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա ընդգծել է, որ մինչև 2022 թվականն Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելն անիրատեսական խնդիր էր: Ստոլտենբերգի խոսքով՝ ԱՄՆ-ն երկար ժամանակ չէր ցանկանում հակատանկային հրթիռներ մատակարարել Ուկրաինային, որպեսզի չհրահրեր Ռուսաստանին։

«Այժմ մենք զինում ենք Ուկրաինային պատերազմի համար, այդ ժամանակ մենք կարող էինք զինել Ուկրաինային՝ պատերազմը կանխելու համար», - նշել է Ստոլտենբերգը։