Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հայտնել է, որ Հայաստանում ամեն տարի աճում է այրվածքներ ստացած անձանց թիվը․
«Համեմատելով նախորդ տարվա հետ` գրեթե 30% աճ է նկատվում»,-նշել է նա՝ հավելելով, որ ամեն դեպք պարզագույն կանոնների խախտման հետևանք է։
«Տարեկան կտրվածքով ընդհանուր դեպքերի քանակը հասնում է մոտ 600-700-ի, մեծ մասը կենցաղային բնույթի այրվածքներ են լինում։ Դեպքերի մոտ 35-40%-ը երեխաներն են»,- ասել է նա։