Հասարակություն

Մհեր Սահակյանը մի հոդվածով արդարացվել է, մի հոդվածով՝ մեղավոր ճանաչվել

Մհեր Սահակյանը մի հոդվածով արդարացվել է, մի հոդվածով՝ մեղավոր ճանաչվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանները տեղեկացրել են, որ ընդդիմադիր պատգամավորն իրեն առաջադրված մեղադրանքներից մեկով արդարացվել է, մեկով՝ մեղավոր ճանաչվել։

«2023թ. մարտի 31-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի փաստով այսօր Երևան քաղաքի քրեական դատարանն ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ կայացրել է վերդիկտ։

Դատարանը վճռել է.
1) խուլիգանության մեղադրանքով (ՔՕ 297 հոդվածի 1-ին մաս) Սահակյանին արդարացնել.
2) ծանրացնող հանգամանքով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածը (ՔՕ 171 հոդվածի 2-րդ մաս) վերաորակել առանց ծանրացնող հանգամանքի՝ թեթև վնաս պատճառելու հոդվածի (նույն հոդվածի 1-ին մաս), և դրանում Սահակյանին ճանաչել մեղավոր։
Լրացուցիչ դատալսումները նշանակվել են հոկտեմբերի 1-ին»,- տեղեկացրել է պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ 2023թ. մարտի 31-ին միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում. Մհեր Սահակյանը հարվածել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական