Գեղարքունիքի Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում միջադեպ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ջրային պարեկներն արգելել են առանց համապատասխան թույլտվության ձկնորսություն անել։ Դրանից հետո ձկնորսները հարձակվել են պարեկների վրա, հայհոյել, մետաղյա խողովակով փորձել հարվածել։
Radar Armenia-ն քննչական կոմիտեից տեղեկացավ, որ ստացվել է հաղորդում, որում նշված հանգամանքները քրեաիրավական դաշտում ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի և 452-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։
«Իրականացվում է նախաքննություն, հարցաքննվել են միջադեպի մասնակից անձինք։ Իրավասու մարմնից պահանջվել են վերաբերելի տեսագրությունները։ Քրեական վարույթով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա»,- ասացին քննչական կոմիտեից։
Հանգամանքները պարզվում են։
Հայկ Մագոյան