Հասարակություն

Գորիսի պատմական թաղամասի ճանապարհը ասֆալտապատվում է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գորիսի պատմական թաղամասի ճանապարհը ասֆալտապատվում է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հին Գորիս պատմական թաղամաս տանող ճանապարհը ասֆալտապատվում է, բարեկարգման աշխատանքները, խոստանում են էապես փոխել քաղաքի զբոսաշրջային դիմագիծը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից․

Այս նախաձեռնությունը նշանակալի ազդեցություն կունենա ոչ միայն զբոսաշրջության, այլև ամբողջ համայնքի վրա: Բարեկարգված ճանապարհը կդյուրացնի հասանելիությունը դեպի Հին Գորիսի պատմամշակութային հուշարձաններ, բացելով նոր հնարավորություններ զբոսաշրջության զարգացման համար: Ակնկալվում է, որ զբոսաշրջիկների թվի աճը կստեղծի նոր աշխատատեղեր և կխթանի տեղական տնտեսությունը:

Հատկանշական է, որ այս նախագիծը նպաստում է նաև Գորիսի մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրայնացմանը: Ծրագիրն իրականցվում է պետություն համայնք գործակցության` սուբվնեցիոն ծրագրի շրջանակներում, 55% համայնքի, 45% պետության համաներդրմամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական