Հասարակություն

Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 11-րդ համաժողովին

Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 11-րդ համաժողովին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 13-ին մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին:

Համաժողովն անցկացվում է «Միասին ապահովում ենք խաղաղություն՝ հանուն ընդհանուր ապագայի» կարգախոսի ներքո։ Միջոցառման ծրագիրը ներառում է չորս լիագումար նիստ՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության բնագավառում համագործակցության, միջազգային կարգի միտումների, գլոբալ հարավի զարգացման և գլոբալ անվտանգության կառավարման մեխանիզմների վերաբերյալ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական