Հասարակություն

Սյունիքում այրվել է ցորենի հնձած արտ

Սյունիքում այրվել է ցորենի հնձած արտ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բնունիս գյուղի մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:28-ին, մարվել՝ 14:48-ին: Այրվել է մոտ 5 հա հնձած առվույտի արտ և մոտ 10 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև գյուղի բնակիչներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական