Հասարակություն

Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է. ՆԳՆ

Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է. ՆԳՆ

Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ-ից։

 «Վիրահատությունից հետո Արթուր Այվազյանի վիճակը կայուն ծանր է, նա տեղափոխվել է բաժանմունք»,- ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ «Անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Մեկ ոստիկան զոհվել է, մյուսը տեղափոխվել է ԲԿ»։

Նշենք՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական