Հասարակություն

Ոստիկանական կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն

Ոստիկանական կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն

ՆԳՆ ենթակայության տակ գործող Ոստիկանության կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին։ 

«Նոր ուսումնական հաստատության կազմում գործելու են երկու առանձին ուսումնական ստորաբաժանում, որոնք բազային կուրսի հիման վրա իրականացնելու են ոստիկանական և փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերը՝ շարունակական կրթության մոդելով»,- նշված է որոշման հիմնավորումներում: 

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ այս միավորումը միտված է որակական փոփոխությանը և արդյունավետ կառավարմանը. «Միասնական կրթահամալիրի ներքո ուսումնառության կազմակերպումը կնպաստի ոչ միայն ոստիկանների և փրկարար ծառայողների համար որակյալ կրթություն ապահովելուն, այլև ցանկացած արտակարգ կամ այլ ճգնաժամային իրավիճակում կապահովի այս երկու ծառայողների փոխլրացնող աշխատանքը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական