Հավանություն է տրվել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների «Անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը։
Արձանագրության ստորագրմամբ ենթադրվում է անդրազգային հանցավորության դեմ պայքարի բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների, ինչպես նաև անվտանգության և իրավակարգի ոլորտում գործող ԱՊՀ ճյուղային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման առկա մեխանիզմների կատարելագործում: Ըստ հիմնավորման, այն կբարձրացնի քրեական հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման և ձերբակալման ուղղությամբ տարվող աշխատանքներում համատեղ ուժերի օպերատիվությունն ու արդյունավետությունը: